ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանին ոչինչ չի կարող խանգարել

Վրաստանին ոչինչ չի կարող խանգարել
28.11.2013 | 11:35

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացին ոչինչ չի կարող խանգարել` հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան` մեկնաբանելով ռուսական կողմի գործողությունները վրացական սահմանի մոտ: Ըստ նրա` ամբողջ աշխարհը, այդ թվում` ԵՄ-ն, ավելի շատ են օգնում Վրաստանին, երբ հակամարտության գոտում տեղի են ունենում միջադեպեր, այնինչ Ռուսաստանն անտեսում է իր ստորագրած բոլոր համաձայնագրերը:

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ